22 փետրվարի 2011 - 14:07 AMT
Հայաստանում հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը կատարելագործման կարիք ունի

Հայաստանում հայ հարկատուների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը կատարելագործման կարիք ունի, գտնում է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության (ՀԱՁՄ) գործադիր տնօրեն Գագիկ Մարգարյանը: Նրա խոսքով, համակարգի տեխնիկական զինումը թույլ չի տալիս «կուլ տալ» նման ծավալների տեղեկատվությունը: «2011 թվականի հունվարին, երբ տնտեսվարող սուբյեկտները սկսեցին իրենց հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, այն պարզապես կախվեց գերծանրաբեռնվածությունից»,- ասել է Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Իսկ ինչ վերաբերում է հարկային և մաքսային վարչարարության ոլորտում կառավարական բարեփոխումներին, ապա, նրա խոսքով, տնտեսվարող սուբյեկտները հաճախ չեն հասցնում մեծ ծավալների պատճառով կամ էլ օրենքով սահմանված ժամկետներում չեն կիրառում:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական կոմիտեի նախագահ Վարդան Այվազյանն իր հերթին ավելացրել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրումը «նոր մշակույթ է, որն այլընտրանք չունի, քանի որ շահում է, նա ով տեղեկատվությամբ է տնօրինում»: