Հայերը կարող են Թուրքիայի խորհրդարանի անդամներ դառնալ 45-ամյա ընդմիջումից հետո

PanARMENIAN.Net - Թուրքիայի կուսակցությունների նախընտրական ցուցակներում հայեր կան: ԱԶԿ թեկնածուների թվում են Մելքոն Ղարաքեսեն, Թաթոս Բեբեկը, Մարգար Եսայանը, Ջերիի Խրիմյանն ու Պետրոս Շիրինօղլուն: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից մտադիր է առաջադրվել Արև Ջեբեջին, մյուս ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից՝ Գեղամ Կարապետյանը:

Քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարությունը դիտարկում է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Հայկո Բաղդադի թեկնածությունն առաջադրելու հարցը:

«Եթե հայ համայնքի անդամներն ու կուսակցությունները պայմանավորվեն, ապա, հնարավոր է, որ հայերը Թուրքիայի խորհրդարանի անդամներ դառնան 45-ամյա ընդմիջումից հետո»,-գրում է թուրքական «Զաման» թերթը:

Թուրքական Հանրապետության գոյության ողջ ընթացքում խորհրդարան է ընտրվել ընդամենը 23 ոչ մահմեդական՝ այդ թվում 8 հրեա, 8 հույն, 6 հայ և մեկ բողոքական թուրք: Առաջին հայ պատգամավորը եղել է Պերճ Թյուրքերը (Քերեստեջյան) 1935-46թթ. Վերջինը՝ Սադակ Թուրանը 1961-64թթ.:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2011թ. հունիսի 12-ին: Կընտրվի 550 պատգամավոր 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---