Նոբելյան մրցանակի դափնեկիր Հանթին մտահոգում է այն, որ Հայաստանի երիտասարդությունը շատ է ծխում

Նոբելյան մրցանակի դափնեկիր Հանթին մտահոգում է այն, որ Հայաստանի երիտասարդությունը շատ է ծխում

PanARMENIAN.Net - «Ժամանակակից գենետիկա» դասախոսությունների շարքի շրջանակներում Երևանում է գտնվում բրիտանացի կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տիմոտի Հանթը: «Կենսաբանությունը կարևոր դեր է կատարում բժշկության մեջ: Ես վստահ եմ, որ Հայաստանի երիտասարդությունը շատ է ծխում, իսկ ծխելը քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից մեկն է: Որքան ինձ հայտնի է, Հայաստանում տարածված են նաև կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղը: Անշուշտ, որոշ երկրներում արդեն սկսել են համապատասխան պատվաստումներ անցկացնել, սակայն այդ գործընթացը դեռ նոր է սկսվում»,-ասել է Հանթը:

Ինչպես նշել է մասնագետը, այսօր աշխարհում հայտնվել են քաղցկեղի նոր տարատեսակներ, ինչը ևս մեկ անգամ կարևորում է կենսաբանության զարգացումը: «Դա վկայում է այն մասին, որ մենք՝ կենսաբաններս ու կենսաքիմիկոսներս դեռ շատ տեղ ունենք աշխատելու և սովորելու համար»,-ասել է կենսաքիմիկոսը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---