22 փետրվարի 2011 - 15:55 AMT
Իրանը ողջունում է Լիբիայի ժողովրդի «իսլամական զարթոնքը»

Իրանը դատապարտում է ուժի կիրառումը Լիբիայի ցուցարարների դեմ, համարելով այն անընդունելի, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Իրանը բարձր է գնահատում Լիբիայի ժողովրդի ելույթները և նրա արդարացի պահանջները, քանի որ տարածաշրջանի մյուս երկրներում ևս այդ շարժումները դարձան իսլամական զարթոնքի արդյունք, ասել է նա:

«Իրանը հետևում է Լիբիայում իրավիճակի զարգացմանը: Միջազգային հանրությունը պետք է գործուն ու շտապ միջոցներ ձեռնարկի բռնությունը կասեցնելու համար»,-ասել է Մեհմանպարաստը, հաղորդում է IRNA-ն:

Զանգվածային բողոքի ցույցերը Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ շարունակվում են փետրվարի 15-ից: Նախօրեին, ցուցարարներին ցրելու համար Տրիպոլիում և Բենգազիում կիրառվել է ռազմական ավիացիա: Զոհվածների թիվը գերազանցդել է 500-ը, մինչդեռ Լիբիայի իշխանությունները կտրականապես հերքում են զոհերի մասին հաղորդագրությունները: