Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ

Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն այցելել է ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ հայկական ավանդական կուսակցությունների գրասենյակներ եւ հանդիպումներ ունեցել կուսակցությունների ղեկավարների եւ վարչությունների անդամների, ինչպես նաեւ «Ազդակ», «Արարատ» եւ «Զարթոնք» թերթերի գլխավոր խմբագիրների հետ:

Դեսպանը ներկայացրել է որոշ մանրամասներ 2011թ. դեսպանության կողմից ծրագրված միջոցառումների առնչությամբ եւ հույս հայտնել, որ լիբանանահայ համայնքն ու բոլոր հայկական կառույցները կշարունակեն սերտ համագործակցությունը դեսպանության հետ, մասնավորապես Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: Քննարկվել են նաեւ առաջիկա ամիսներին նախատեսվող միջոցառումների հետ կապված մանրամասներ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Լիբանան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման անհրաժետությանը, Լիբանանի հայկական առաջատար լրատվամիջոցների դերակատարությանը համահայկական կարեւորություն ներրկայացնող խնդիրների լուսաբանման գործում: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական վերջին զարգացումները` կապված նոր կառավարության ձեւավորման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---