Ռոբերտ Ամիրխանյան. Անհրաժեշտ է արվեստի գործիչներին լիցենզիա տրամադրող հանձնաժողով ստեղծել

PanARMENIAN.Net - «ՀՀ Հանրային խորհրդի` փետրվարի 24-ին կայանալիք նիստում ես մտադիր եմ հանդես գալ հանձնաժողովի ձևավորման նախագծի ստեղծման մասին առաջարկով, որը կգնահատի արվեստի գործիչների գործունեությունն ու նրանց լիցենզիաներ կտրամադրի»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա խոսքով, նման հանձնաժողովը պետք է գործի Հայաստանի մշակույթի նախարարության շրջանակներում:

Մեկնաբանելով այն, թե ինչու Հայաստանի Կոմպոզիտորների միությունը նախկինում հանդես չի եկել նման նախաձեռնությամբ, Ամիրխանյանն ասել է, որ Միությունն առանց որևէ ֆինանսական աջակցության չի կարող նախագծեր իրականացնել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---