ՀՅԴ. Բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն՝ չսպասելով պատերազմի վերսկսմանը

ՀՅԴ. Բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն՝ չսպասելով պատերազմի վերսկսմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան բանակցություններին զուգահեռ Հայաստանը պետք է սկսի Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ Մանոյանի, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը չեն խանգարի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին: «Մենք պետք է կոշտ դիրքորոշում ունենանք և հայտարարենք, որ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության Հայաստանը չի մասնակցի բանակցություններին»,-ասել է Մանոյանը: Միևնույն ժամանակ Մանոյանն ասել է, որ Հայաստանին ու Ղարաբաղին ոչինչ չի խանգարում ռազմաքաղաքական դաշինք կնքել: Բացի այդ, ըստ Մանոյանի, Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն ոչ թե մարտական գործողությունների վերսկսման, այլ բանակցությունների ձախողման դեպքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---