Ռուսաստանն Ադրբեջանին զինում է ԱԿ-74Մ ինքնաձիգերով22 փետրվարի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա վերջին Ադրբեջանում ռուսական լիցենզիայով կհավաքվեն առաջին ԱԿ-74Մ ինքնաձիգերը, հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը: «Ներկայումս ընթանում է ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքման գործընթացի յուրացումը` ռուսական «Իժմաշ» կոնցեռնի հետ ստորագրած գործարքի համաձայն: Ադրբեջանցի մասնագետների կողմից հավաքած առաջին ինքնաձիգերը կհայտնվեն այս տարվա վերջին»,- հաղորդել է նա ԱՄԷ մայրաքաղաքում ընթացող ԱՅԴԵՔՍ-2011 սպառազինության և ռազմական տեխնիկայի սալոնում: Ինչպես պարզաբանեցին «Իժմաշ» կոնցեռնի ներկայացուցիչները, ներկայումս Կալաշնիկովի ինքնաձիգերի լիցենզիոն արտադրության գործարքներ ստորագրվել են միայն երկու երկրների հետ: Վենեսուելայում 7,62մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-103 ինքնաձիգերի արտադրության գործարան կկառուցվի, իսկ Ադրբեջանում յուրացվում է 5,45մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքումը: Ադրբեջանում ինքնաձիգերը կհավաքվեն ռուսական համալրողների կիրառմամբ, սակայն ժամանակի ընթացքում հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը կյուրացնի ԱԿ-74Մ-ի որոշ դետալների արտադրությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Գործարքը հաշվարկված է 10 տարվա համար, ինքնաձիգերի տրամադրման տարեկան ծավալը 12 հազ. միավոր է: Գործարքի պայմանների համաձայն, Ադրբեջանում արտադրված ԱԿ-103 ինքնաձիգերը մատակարարվելու են միայն երկրի պաշտպանության նախարարությանն ու մյուս ուժային կառույցներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |