Թուրքիան անգամ հանուն ԵՄ-ին անդամակցելու չի հրաժարվի Կիպրոսից, հայտնել է Էգեմեն Բագիշը

Թուրքիան անգամ հանուն ԵՄ-ին անդամակցելու չի հրաժարվի Կիպրոսից, հայտնել է Էգեմեն Բագիշը

PanARMENIAN.Net - Թուրքիայի պետնախարար և ԵՄ հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բագիշն ասել է, որ Թուրքիան չի հրաժարվի Կիպրոսից հանուն Եվրամիությանն անդամակցելու, բայց և հետ չի կանգնի ԵՄ-ից հանուն Կիպրոսի: Նշելով, որ և' անդամակցությունը ԵՄ-ին, և' կիպրոսյան հիմնահարցի լուծումն արդար և իրավաբանորեն հիմնավորված պահանջներ են, Բագիշն ասել է հետևյալը. «Մենք կշարունակենք պարզաբանել այդ հարցերը, որոնցում մենք արդար դիրքորոշում ունենք, այնքան ժամանակ, մինչև ամբողջ աշխարհը հասկանա»:

Նշելով, որ կղզում գոյություն ունեն երկու տարբեր պետություններ, Բագիշն ասել է, որ դրա հետ հարկավոր է համաձայնել: «Ընդունում ենք մենք այդ փաստը, թե ոչ, Կիպրոսի կղզում ամեն առավոտ արևը ծագում է երկու տարբեր պետություններում, որոնցում երկու տարբեր ժողովրդավարություններ են գործում: Կցանկանայինք, որպեսզի այդ երկու ժողովրդավարությունները վերամիավորվեին քաղաքական հավասարության հիման վրա: Թուրքիան դա ավելի շատ է ուզում, քան որևէ այլ մեկը, սակայն քաղաքական հավասարության վրա չհիմնված որոշումը չի ընդունի ոչ Կիպրոսի թուրք ժողովուրդը, ոչ էլ մենք` նրանց երաշխավորներս»,- ասել է նա:

Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին այն մասին, թե ինչ կկորցնի Թուրքիան, եթե թուրք զինվորականները լքեն Կիպրոսը, Բագիշն ասել է. «Մենք մտավախություն ունենք, որ կարող են կրկնվել մինչև 1974 թվականը տեղ գտած կորուստները: Մենք չենք ցանկանում, որպեսզի Կիպրոսի մեզ ազգակից ժողովուրդն արյան ծովում հայտնվի: Երբեմն կարող են բողոքի ցույցեր լինել, մեր միջև կարող են տարաձայնություններ ծագել, սակայն թող դա ոչ մեկին չուրախացնի: Ոչ ոք չի կարող փչացնել հարաբերությունները մեր և մեր կիպրոսցի թուրք եղբայրների միջև: Թող ոչ ոք նման բան չակնկալի», հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---