Երևանում մեկնարկեց «Խոսենք հայերեն» քարոզարշավը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և «Վեմ» հրատարակչության նախաձեռնած «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը մեկնարկեց այսօր Երևանում: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը, միջոցառման ընթացքում

ներկայացվեցին «Դորլինգ Քինդերսլի»-ի «Իմ առաջին գիրքը» հանրահայտ շարքի 10 հայերեն հրատարակություններ: Գրքերը նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար: Յուրաքանչյուր հրատարակությունը լույս է տեսել 5000 տպաքանակով, որոնց մի մասը կտարածվի անվճար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---