«Գանձասար» ՖԱ-ն «Թուրքմենբաշիի Գավաթում» 1:0 հաշվով հաղթեց «Անժիին»

«Գանձասար» ՖԱ-ն «Թուրքմենբաշիի Գավաթում» 1:0 հաշվով հաղթեց «Անժիին»

PanARMENIAN.Net - Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբը Աշխաբադում և Ապադանայում արդեն 17-րդ անգամ ընթացող «Թուրքմենբաշիի Գավաթի» խաղարկության ժամանակ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Փետրվարի 22-ին խմբային հանդիպմանը «Գանձասարը» 1:0 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիի» երկրորդ կազմին: Սա Աբրահամ Խաշմանյանի սաների երկրորդ հաղթանակն է. առաջինը նույն հաշվով գրանցվեց «Ալթին Նասիրի» նկատմամբ:

Փետրվարի 24-ին կայանալիք կիսաեզրափակչում «Գանձասարը» կմրցի «Օղաբ Գոնբադի» (Իրան) հետ, հաղորդում է turkmeninform.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---