Եգիպտոսում անկարգությունների արդյունքում 384 մարդ է զոհվել

Եգիպտոսում անկարգությունների արդյունքում 384 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսում պետական հեղաշրջման ընթացքու տեղ գտած անկարգությունների զոհերի թիվը կազմել է 384 մարդ: Եվս 6467 մարդ վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հղում կատարելով Ֆրանս Պրեսս գործակալությանը, փետրվարի 22-ին նման տվյալներ է հրապարակել Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Նախարար Սամեհ Ֆարիդն ընդգծել է, որ այդ թվերը վերջնական չեն: Նա ավելացրել է, որ տուժածների բուժումը, որոնցից տասնյակ մարդիկ դեռևս հիվանդանոցում են, իրականացվելու է պետության հաշվին: Իրավապահ կազմակերպությունների տվյալներով, հարյուրավոր եգիպտացիներ դեռևս անհետ կորածների ցուցակում են:

Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաները սկիզբ առան 2011 թվականի հունվարին և շարունակվեցին մինչև փետրվարի 11-ը, երբ նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարեց իր հրաժարականի մասին: Եգիպտոսի խորհրդարանը արձակվեց, ընտրություններին նախապատրաստվելու համար վեց ամիս է տրամադրվել: Երկիրը գլխավորել է Եգիպտոսի Զինված ուժերի Գերագույն խորհուրդը:

Բողոքի ցույցերի ընթացքում հարյուրավոր կամ հազարավոր բերման ենթարկված ընդդիմադիրների մասին հաղորդագրություններ էին հայտնվում: Նրանցից ոմանց գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ: Իրավապահները մտահոգություն էին հայտնում տանջանքների վերաբերյալ, որոնք, ենթադրվում է, կիրառվել են ձերբակալվածների նկատմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---