23 փետրվարի 2011 - 13:46 AMT
Պատերազմը Ղարաբաղում կարող է աղետ դառնալ խնդրի լուծման մեջ շահագրգռված բոլոր երկրների համար

ԵԱՀԿ ձգձգված հակամարտութունների գծով նոր հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսի այցը ղարաբաղյան հակամարտության գոտի զուտ ճանաչողական կարելի է համարել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Չեկուոլիսը նոր մարդ է, որը ծանոթ չէ հակամարտությանը, սակայն, դրանում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Դրական է այն, որ Եվրոպան կարող է քաղաքականությունը տարածաշրջանում մաքուր էջից սկսել: Սակայն, մյուս կողմից դա վատ է, քանի որ իրավիճակին ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր, իսկ ժամանակը շատ սուղ է: Նա ուղղակի չի հասնցի գլուխ հանել նման բարդ հարցից, ինչպիսին ղարաբաղյան հարցն է»,-ասել է Բաբայանը:

Ղարաբաղից քաղաքագետը գտնում է նաև, որ Եվրոպան Ադրբեջանի վրա ազդելու լծակներ չունի: «Ինչպես տեսնում ենք, Ալիևի ռազմատենչ հռետորությունը դուրս է եկել նոր ապակառուցողական մակարդակի և կասեցնել այն կարող են կամ հակամարտության հայկական կողմերն ի դեմս Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, կամ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե Բաքուն իրոք գնա պատերազմի, հետևանքները զգալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: «Երկրները, որոնք շահագրգռված են ղարաբաղյան խնդրի լուծման մեջ, կամա թե ակամա կներքաշվեն ռազմական գործողությունների մեջ, ինչը կարող է աղետալի լինել բոլորի համար»,-ասել է Բաբայանը: