23 փետրվարի 2011 - 15:13 AMT
Այսուհետ ռոմինգից օգտվող Orange-ի բաժանորդներն Ավստրիայում կօգտվեն հատուկ սակագներից

Orange-ն ընդլայնում է Orange գոտում ներառված երկրների ցանկը և որպես եվրոպական օպերատոր`առաջարկում ռոմինգի բացառիկ սակագներ Orange-ի ներկայության եվրոպական երկրներ մեկնողներին: Այսօրվանից Ավստիայում նույնպես, միանալով տեղական Orange ցանցին` ռոմինգից օգտվողները կունենան հատուկ սակագներ` 250 դրամ/րոպե բոլոր մուտքային և ելքային զանգերի համար և 200 դրամ կարճ հաղորդագրությունների համար: Մուտքային SMS-ներն Orange գոտում անվճար են:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, Orange գոտին միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում է Orange/Ֆրանս Տելեկոմը: Ռոմինգի ժամանակ միանալով տեղական Orange ցանցին` բաժանորդները կօգտվեն Orange գոտու հատուկ սակագներից: Orange գոտու երկրներն են` Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, որտեղ բաժանորդները կարող են միանալ տեղական Orange ցանցին, և Բելգիա, որտեղ Ֆրանս Տելեկոմը գործում է Mobistar ապրանքանիշի ներքո: