23 փետրվարի 2011 - 15:16 AMT
Վահան Հովհաննիսյան. Հայկական պատվիրակությունն «ամենաժողովրդավարականն» է Եվրանեսթում

«Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի հայկական պատվիրակության կազմում ներկայացված են ինչպես կոալիցիոն իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, այդ առումով հայկական պատվիրակությունն «ամենաժողովրդավարականն» է, ինչը չի կարելի ասել վրացական և ադրբեջանական պատվիրակությունների մասին:

Խոսելով ադրբեջանական պատվիրակության մասին` Հովհաննիսյանն ասել է, որ ծանոթ է միայն պատվիրակության ղեկավարի հետ, որն անցյալում ապրել է Հայաստանում: Նա չի բացառել, որ ադրբեջանական պատվիրակությունը բաց չի թողնի առիթը Եվրանեսթում հակահայկական քարոզչություն ծավալելու համար: