23 փետրվարի 2011 - 15:27 AMT
Երևանում տեղի է ունեցել Հոլոդոմորի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Փետրվարի 23-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում (Ստալինը և ուկրաինական Հոլոդոմորը)» գրքի շնորհանդեսը:

Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գիրքը ուկրաիներենից հայերեն է թարգմանել Ֆելիքս Բախչինյանը: Ս.Կուլչիցկին գրքում իր գոհունակությունն է հայտնում, որ գիրքը թարգմանվել է հայերեն: Գիրքը ոչ միայն փորձ է` ցույց տալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1933թ., այլ նաև բացատրելու, թե ինչու է այն տեղի ունեցել: Աշխատությունը կազմված է հոդվածներից, որոնք տպագրվել են Կիևի «Դեն» թերթում:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը, ներկայացուցիչներ Հայաստանում ՌԴ դեսպանատնից, ՀՀ Սփյուռքի նախարարությունից: