23 փետրվարի 2011 - 15:45 AMT
Սերգեյ Մինասյան. Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է մատակարարում հավասարակշռությունը պահպանելու համար

«Ռուսական ռեպորտյորում» հրապարակված տեղեկություններն այն տեղեկատվական պատերազմի արձագանքն են, որոնք հրահրվել են 2009-ին Ադրբեջանի կողմից Ռուսաստանից Հայաստանին սպառազինություն տրամադրելու առիթով: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ՌԴ-ն մատակարարել է սպառազինություն, և մատակարարում է մեծ քանակներով հավասարության պահպանման համար: «ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանում զինված ուժերի հավասարակշռմամբ և գործում է` ելնելով սեփական շահերից»,- ընդգծել է Մինասյանը:

«Մոսկվայից 2009-ի փետրվարի 10-ի դիվանագիտական հեռագրում ասվում է, որ ռուս դեսպան Յուրի Մերզլյակովը հերքել է գործարքի մասին լուրերը, իսկ փաստաթղթերը նա անվանել է «կոպիտ կեղծիք»: Այդ փաստաթղթերում այնքան ուղղագրական սխալներ կան, որ դրանք ոչ մի ռուս գեներալ չէր ստորագրի»: Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը հավաքված փորձագետները համաձայնվել են այդ կարծիքի հետ և պաշտպանել ռուսական ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի շահերից չի բխում Ադրբեջանի հետ հարաբերությունները հարվածի տակ դնելը: «Սպառազինությունների փորձագետ» ամսագրի խմբագիր Ռուսլան Պուխովն ասել է, որ իր կազմակերպությունը չի նկատել գործարքի հետք: Պուխովի կարծիքով, փաստաթուղթն «ադրբեջանական սադրանք» է: