23 փետրվարի 2011 - 17:09 AMT
Ֆրանսիացի պաշտպան Նիկոլաս Դեսենկլոսը փորձաշրջան կանցնի «Փյունիկ» ՖԱ-ում

Փետրվարի 23-ին «Փյունիկ» ՖԱ-ին է միանալու ֆրանսիացի պաշտպան Նիկոլաս Դեսենկլոսը, որը 2010-ի Հայաստանի չեմպիոնի երրորդ հավաքի ժամանակ անցնելու է փորձաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Դեսենկլոսը ֆուտբոլային կարիերան սկսել է «Մոնպելյե» ակումբում, հանդես է եկել իտալական «Ինտերում», վերջին ժամանակները` «Էուպեն» ակումբում (Բելգիա):

Հնարավոր է` նա «Փյունիկի» կազմում իր առաջին խաղն անցկացնելու է փետրվարի 26-ին: Այդ օրը թիմը ընկերական խաղում մրցելու է «Կուբանի» հետ: