23 փետրվարի 2011 - 17:28 AMT
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Կարեն Տոնոյանը փետրվարի 26-ին կմենամարտի Նարվայում

Փետրվարի 26-ին Էստոնիայի Նարվա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի երկու երիտասարդ ներկայացուցիչներ: Ռինգ դուրս կգան առաջին կիսամիջին քաշային կարգի բռնցքամարտիկ 24-ամյա Կարեն Տոնոյանը և կիսածանր քաշային կարգի մարզիկ, 26-ամյա Ռոման Սեմակովը, հայտնում է allboxing.ru-ն:

Տոնոյանը պրոֆեսիոնալ ռինգում 22 մենամարտ է անցկացրել, որից 16-ում հաղթել է, 9-ն ավարտել է նոկաուտով, իսկ երեքում պարտվել է: