Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին կվերսկսի ամենօրյա աշխատանքը մարտի 1-ից

Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին կվերսկսի ամենօրյա աշխատանքը մարտի 1-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ «ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կրկին հասանելի կլինի շաբաթվա բոլոր օրերին: Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդյունքում աճել է այցելուների թիվը: «ՏաԹևեր» ճոպանուղին միայն հանգստյան օրերին աշխատում էր փետրվար ամսվա ընթացքում:

Հանրային շահագործումից սկսած`հոկտեմբերի 23-ից մինչև օրս, այն սպասարկել է ավելի քան 10000 ուղևորի, որից 30 տոկոսն են շահառու համայքների բնակիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---