23 փետրվարի 2011 - 18:12 AMT
«Կենտրոն» հեռուստաընկերությունը ռադիոհաճախականություններ է ստացել ռադիոռելեային կապի կազմակերպման համար

Երևանի «Կենտրոն» հեռուստաընկերության հիմնադիր «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹիՎի» ընկերությունը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից ստացել է ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 18140ՄՀց, 19150ՄՀց և 19205ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն: Ինչպես հաղորդում է ՀԾԿՀ մամլո ծառայությունը, թույլտվությունը 10 տարի գործողության ժամկետով է տրվել: