ԱՍԱԼԱ-ն մտահոգված է Հայաստանից արտագաղթի տեմպերով

ԱՍԱԼԱ-ն մտահոգված է Հայաստանից արտագաղթի տեմպերով

PanARMENIAN.Net - Ինչպես ասվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անունից PanARMENIAN.Net ուղարկված նամակում, ԱՍԱԼԱ-ն մտահոգված է Հայաստանից արտագաղթի տեմպերով: «Այսօր արտագաղթի խնդրի հանդեպ ազգային անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- ասվում է նամակում:

Նամակում հիշատակվում է նաև, որ գիտական հետազոտությունների տվյալներով, 21-րդ դարում Հայաստանի բնակչությունը պետք է հասներ 12 միլիոնի, մինչդեռ «այսօր Հայաստանում բնակվում է 2 միլիոնից ոչ ավել մարդ»:

Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---