Ադրբեջանի պաշտպանության նախարարին կարող են ազատել պաշտոնից ադրբեջանական բանակում տիրող հանցավորության համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարին կարող են ազատել պաշտոնից ադրբեջանական բանակում տիրող հանցավորության համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարը, կարծես, կարող է զրկվել իր պաշտոնից վերջերս ադրբեջանական բանակում տեղ գտած ջարդի պատճառով: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պաշտպանության նախարարին ուղղակիորեն մեղադրեցին կատարվածի մեջ: Նա, ով մեղավոր է բանակում տեղի ունեցող ողբերգություններում, ով չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները, պետք է ներողություն խնդրի ժողովրդի առջև, հայտնել են ադրբեջանցի պատգամավորները` կոչ անելով լուրջ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման հանցագործություններն ադրբեջանական բանակում այսուհետ չկրկնվեն:

Պատգամավորներն իրենք են խոստովանել, որ կիրակնօրյա արյունալի միջադեպը, երբ զինծառայողը 7 զինակցի է գնդակահարել, առաջին ողբերգական դեպքը չէ բանակում: Նախկինում նման միջադեպերը հետաքննվում էին, և պատժվում էին միայն հանցագործությունների անմիջական կատարողները: Իսկ նրանք, ովքեր անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծել, անպատիժ են մնում, գտնում են նրանք: Եվ հասկանալի է, որ դրանում պաշտպանության նախարարն է մեղավոր, որը պետք է որ պատրաստվի հարևանների հետ պատերազմին:

Սակայն բոլորից առաջ անցավ Ղարաբաղի Ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ), որը պահանջեց պաշտոնից ազատել պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին: «Ժամանակն է փրկելու ադրբեջանական բանակն այդ երկու անհաջող հարսանյաց գեներալներից»,- գտնում են ՂԱԿ-ում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ամենայնի, Աբիևի գլխավերևում իսկապես ամպեր են կուտակվում: Իրադրությունն ադրբեջանական բանակում իրոք մտահոգիչ է, և եթե այդ մասին խոսում են արդեն երկրի խորհրդարանում, որը նախագահ Ալիևի հսկողոթյան տակ է, ապա կարելի է ասել, որ պաշտպանության նախարարին իսկապես կազատեն պաշտոնից: Ամբողջ հարցը համապատասխան թեկնածության մեջ է: Դժվար թե Բաքվում գտնվի մեկը, որը գալով ՊՆ, չի զբաղվի կաշառակերությամբ կամ ձեռնամուխ կլինի ոչ կանոնադրական հարաբերությունների հետաքննությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---