24 փետրվարի 2011 - 11:27 AMT
Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ հանդես գալ ՖԻԴԵ-ի Գրան պրիում

Կանանց Գրան պրիի վերջին փուլի երկրորդ տուրում, որն ընթանում է Քաթարում, Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Մայա Չիբուրդանիձեին (Վրաստան):

Դա հայ շախմատիստուհու երկրորդ հաղթանակն էր, որը երկու միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը` զիջելով միայն Նանա Ձագնիձեին (Վրաստան):

Երրորդ տուրում Դանիելյանի մրցակիցն է լինելու Բաթույագ Մոնղոնտուլը (Մոնղոլիա), իսկ Մկրտչյանը պետք է խաղա Մարի Սեբագի (Ֆրանսիա) հետ: