Օրերս ստորագրված կոալիցիոն հայտարարությունն իշխանության յուրացում է, կարծում է Տիգրան Կարապետյանը

Օրերս ստորագրված կոալիցիոն հայտարարությունն իշխանության յուրացում է, կարծում է Տիգրան Կարապետյանը

PanARMENIAN.Net - Օրերս ստորագրված կոալիցիոն համաձայնությունն իշխանության բռնազավթում է և դրա մենաշնորհացում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքերով, այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին մրցակցություն կազմել, ընտրությունների են գնալու մեկ ցուցակով: «Դա կօգնի ժողովրդին բացատրել այն մեծամասնությունը, որը կոալիցիան կստանա ընտրություններում: Մեր ժողովրդական շարժումը դա թույլ չի տա, մենք կպայքարենք արդարության համար»,- ասել է Կարապետյանը և հավելել, որ Հայաստանում կա հին ընդդիմություն, որը պայքարում է աթոռների համար և նոր, որը պայքարում է արդարության համար: «Մենք արդարության զինվորներ ենք»,- ասել է նա:

Փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---