24 փետրվարի 2011 - 15:13 AMT
Երևանում համերգով կարող է հանդես գալ Մարկ Էնթոնին

Համաշխարհային աստղ Սարա Քոնորի համերգը, որը տեղի էր ունենալու Երևանում փետրվարի 19-ին, հետաձգվեց տեխնիկական պատճառներով, սակայն, համերգն անպայման տեղի կունենա մարտի 8-ին, փետրվարի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հավաստիացրել է համերգի կազմակերպիչ «VH մյուզիք» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վահան Հարությունյանը: Նա հավելել է նաև, որ համերգի ընթացքում Քոնորը կերգի 6 երգ, ինչպես նաև կներկայացնի իր նոր երգը: Համերգը կտևի 2 ժամ 10 րոպե:

Վահան Հարությունյանը նշել է, որ ընկերությունը գերադասում է աշխատել արտերկրի աստղերի հետ, քանի որ նրանց հետ ավելի հեշտ է աշխատելը: Բանակցություններ են ընթանում Երևանում Մարկ Էնթոնիի համերգի կազմակերպման շուրջ, ասել է նա: