24 փետրվարի 2011 - 16:35 AMT
Փետրվարի 24-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.71 դրամ

Փետրվարի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 508 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 367.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.25 դրամ:

Միաժամանակ, 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.71 դրամ` փետրվարի 23-ի համեմատ ավելանալով 1.13 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 504.42 դրամ` ավելանալով 4.65 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը` 12.58 դրամ` ավելանալով 0.11 կետով, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: