Պիտեր Սեմնեբին ավարտում է իր առաքելությունը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Պիտեր Սեմնեբին ավարտում է իր առաքելությունը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ առետրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, բարձր գնահատելով Պիտեր Սեմնեբիի աշխատանքը՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց ներկայացուցչի դերը Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության գործընթացում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---