24 փետրվարի 2011 - 19:15 AMT
Մայիսի 1-ին Թայմս-սքուերում կկայանա Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիա

Մայիսի 1-ին Թայմս-սքուերում կկայանա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիա: Արդեն 26 տարի է, ինչ ԱՄՆ հայերն ու ամերիկացիները հավաքվում են Թայմս-սքուերում և հարգանքի տուրք մատուցում XX դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է PRNewswire-ը, այց ակցիային կմասնակցեն քաղաքական գործիչներ, կոնգրեսականներ, քաղաքացիական հասարակության, գիտա-կրթական շրջանակների ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող փորձագետներ և գիտնականներ, ինչպես նաև ցեղասպանության վկաներ ու նրանց ժառանգներ, որոնք բնակվում են ԱՄՆ-ում: