Պիտեր Սեմնեբին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը որոշիչ փաստաթուղթ է համարում Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին

Պիտեր Սեմնեբին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը որոշիչ փաստաթուղթ է համարում Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Նախագահը բարձր է գնահատել Պիտեր Սեմնեբիի ներդրումը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության ամրապնդման գործում: «Այն պահից, երբ Դուք ստացաք Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի մանդատը, կարծում եմ` մեր հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը նաև Ձեր ջանքերի շնորհիվ ամրապնդվեցին»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահին` իր աշխատանքը նման գնահատականի արժանացնելու համար և նշել, որ պաշտոնավարման հինգ տարիներին բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Պիտեր Սեմնեբին իր գործունեության անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքից կարևորել է առաջին հերթին Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին 2009թ. որոշումը, որը, ըստ նրա, եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար ապագան կանխորոշող փաստաթուղթ է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---