25 փետրվարի 2011 - 09:27 AMT
2011 թվականի եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են Հայաստանի գյուղատնտեսության համար

2011 թվականի եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են Հայաստանի գյուղատնտեսության համար` համեմատած անցյալ տարվա հետ, որի արդյունքում այդ ոլորտում ամենամեծ անկումը գրանցվեց` 14,5%: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման (ԱԳՄ) նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Նրա կարծիքով, մրգի գները պետք է ավելի ցածր լինեն, քան անցյալ տարի, սակայն դա վերջնականապես կախված կլինի կրծողների և զանազան հիվանդությունների դեմ պայքարից:

Այս կապակցությամբ Հրաչյա Բերբերյանն ընդգծել է, որ 2011-ին Հայաստանում լոլիկը գրեթե երկու անգամ էժան կլինի, քան անցյալ տարի: Դա պայմանավորված է նրանով, որ գյուղատնտեսներին ԱԳՄ կողմից 500հա համար լոլիկի սերմեր էին անվճար բաժանվել: Նա ավելացրել է, որ անցյալ տարվա համեմատ կէժանանա նաև վարունգը, քանի որ գյուղացիներին անվճար բաժանվել են նաև այդ բանջարատեսակի սերմեր: