25 փետրվարի 2011 - 12:55 AMT
Հայաստանի կրթության նախարարը կառաջարկի խոշոր ընկերություններին մասնակցել ավագ դպրոցի բարեփոխմանը

Հաջորդ շաբաթ Հայաստանի 300 խոշորագույն հարկատուներին կառաջարկվի համագործակցել կրթության ոլորտում: Այդ մասին Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին է հայտնել փետրվարի 25-ին Synopsys ընկերության այցելության ժամանակ:

Նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի նիստում կրթության նախարարության ու մասնավար հատվածի հետ համագործակցության շրջանակներում նախարարը կոչ է արել ընկերություններին աջակցել ավագ դպրոցի բարեփոխմանը սոցիալական պատասխանատվության շրջանակներում ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսական տեսակետից: «Ավագ դպրոցին ներդրումներ են հարկավոր: Պետությունն աշխատում է այդ ուղղությամբ, սակայն, եթե մենք արմատական բարեփոխումներ ենք ցանկանում, հարկավոր է հետևել միջազգային չափանիշներին, և ես հուսով եմ, որ մենք արձագանքներ կստանանք խոշոր գործարարներից ու ընկերություններից»,-ասել է Աշոտյանը: