25 փետրվարի 2011 - 14:02 AMT
Պրոմեթեյ բանկի կանոնադրական կապիտալը տարեսկզբի համեմատ կկրկնապատկվի

2011-ի փետրվարի 24-ին կայացավ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը: Ժողովը հաստատեց բանկի փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի բանկի կանոնադրական կապիտալը կաճի ևս 3.6 մլրդ. ՀՀ դրամով և կկազմի 14.4 մլրդ. ՀՀ դրամ: Բանկի մասնակիցների կազմը կունենա հետևյալ կառուցվածքը`ՌԴ ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ` 49.975 տոկոս, «ԶՆԳՍ Պրոմեթեյ» ԲԲԸ` 46.125 տոկոս, ՌԴ քաղաքացի գործարար Վազգեն Սիմոնի Գևորգյան`3.9 տոկոս: Համալրման արդյունքում Պրոմեթեյ բանկի կանոնադրական կապիտալը տարեսկզբի համեմատ կկրկնապատկվի` 7.2 մլրդ ՀՀ դրամից հասնելով 14.4 մլրդ ՀՀ դրամի: