Լևոն Զուրաբյան. Հայաստանն ազգովի նախապատրաստվում է մարտի 1-ի հանրահավաքին

Լևոն Զուրաբյան. Հայաստանն ազգովի նախապատրաստվում է մարտի 1-ի հանրահավաքին

PanARMENIAN.Net - Եվ ընդդիմությունը, և հանրությունը, և իշխանություններն ազգովի նախապատրաստվում են մարտի 1-ի հանրահավաքին: Նման հայտարարություն է արել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը փետրվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ստեղծված իրավիճակն աննախադեպ է, քանի որ դժգոհությունն արդեն առկա է հասարակության տարբեր շերտերի մոտ: Ընդդիմադիր գործիչը նշել է, որ ընդդիմությունը թույլ չի տա, որ մարտի 1-ի իրադարձությունները կրկնվեն և «ցանկացած բռնություն 10-պատիկ պատասխան կստանա»:

«Մարտին-ապրիլին ՀԱԿ-ը սկսում է հանրահավաքների սեզոնը՝ վերջին անգամ հնարավորություն տալով իշխանություններին լուծել հարցերը ընդդիմության հետ խաղաղ ճանապարհով և արտահերթ ընտրություններ անցկացնել: Բռնապետությունը ևս հակամարտություն է ռեժիմի ու ժողովրդի միջև, որը կարող է պայթել և ընդդիմությունը մարտի 1-ին մտադիր է ձեռնամուխ լինել այդ հարցի խաղաղ լուծմանը»,-ասել է Լևոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի, «ռեժիմը սարսափում է առաջիկա հանրահավաքից և քայլեր է ձեռնարկում, հրավիրելով ընդդիմության ներկայացուցիչներին ոստիկանության բաժանմունքներ: «2012 և 2013թթ. կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունները բոլորովին այլ մակարդակով կանցնեն, քանի որ արդեն 3 տարվա ընթացքում երկրում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---