25 փետրվարի 2011 - 16:51 AMT
Հայաստանում մշակվում է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը

«Հայաստանում մշակվում է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով, այս օրենքի համաձայն բժիշկներին կարգելեն մանկական սնունդ գովազդել, իսկ բժշկական հաստատություններում կարգելվի մանկական սննդի գովազդային պաստառներ փակցնել: Այս արգելքը կտարածվի նաև շշերի ու ծծակների վրա: «Բացի դրանից, երիտասարդ մայրերին պետք է սովորեցնել երեխաներին կրծքով կերակրել և տեղեկացնել դրա օգտակարության մասին»,- ասաց Քրմոյանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարություն-ԱԺ արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ընդունել այս օրենքը: