Կրծքով կերակրելը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը

PanARMENIAN.Net - Կրծքով կերակրելը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ինչպես նաև նվազում է շաքարային դիաբետի ռիսկը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Բացի դրանից, նա մի քանի օրինակ բերեց, որոնք նույնպես վկայում են կրծքի կաթով կերակրելու օգտակարության մասին ոչ միայն երիտասարդ մայրերի, այլև երեխաների համար: Նրա խոսքով, կրծքով կերակրելը երեխաներին պաշտպանում է վարակներից և հոգեբանական վնասներից: Այս համատեքստում նա հաղորդեց, որ կրծքի կաթով սնուցվող երեխաների մոտ թոքաբորբի հավանականությունը յոթ անգամ քիչ է: «Բացի դրանից, կրծքի կաթով սնուցվող երեխաների մահացության ռիսկն տասն անգամ նվազում է»,- ասաց նա` ավելացնելով, որ 2000 թվականի ցուցանիշներով, մեկ տարեկան երեխաների 72% կրծքի կաթով է սնվել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---