Թուրքիան պահանջում է վերացնել արտոնագրային ռեժիմը ԵՄ երկրների հետ

Թուրքիան պահանջում է վերացնել արտոնագրային ռեժիմը ԵՄ երկրների հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Թուրքիան Եվրամիությունից ոչ թե արտոնագրային երկխոսություն է ակնկալում, այլ արտոնագրային ռեժիմի վերացում: Այդպես է Թուրքիայի ԱԳ նախարարը գնահատել Թուրքիայի հետ արտոնագրային երկխոսության մասին որոշումը, որն ընդունվել է Եվրամիության երկրների ներքին գործերի և արդարադատության նիստում:

Նշելով, որ այդ որոշումը չի արտացոլում Թուրքիայի սպասումները, Դավութօղլուն նշել է. «Թուրքիան ոչ մի պայմանով որևէ երկրից չի ընդունի նման մոտեցում: Մենք ոչ թե արտոնագրային երկխոսություն ենք ցանկանում, այլ արտոնագրային ռեժիմի վերացում: Մինչև չսկսվի արտոնագրային ռեժիմի վերացմանն ուղղված գործընթացը, անհնար է խոսել միգրանտների նկատմամբ ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրագործման գործընթացի մասին», հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---