25 փետրվարի 2011 - 18:02 AMT
Հայ զինվորականները կկատարելագործեն ռուսաց լեզվի իմացությունը

ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ռուսաց լեզվի լսարան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: