Քադաֆիի որդու օրինակով ցուցարարների կողմն է անցել Լիբիայի գլխավոր դատախազը

PanARMENIAN.Net - Լիբիական հեղափոխության առաջանորդ Մուամար Քադաֆիի որդի Սայիֆ ալ-Իսլամի օրինակով ցուցարարների կողմն է անցել նաև Լիբիայի գլխավոր դատախազ Աբդուլ-Ռահման ալ-Աբբարը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, փետրվարի 25-ին նա հրաժարական է տվել` հայտարարելով ապստամբած լիբիացիներին աջակցելու մասին: Քադաֆիի որդին, որը երկրում ուժային բլոկի պատասխանատու էր նշանակվել, ցուցարարներին միացավ Բենգազի քաղաքում:

Բացի Էլ-Բայդա, Էլ-Մարջ, Դերնա, Թոբրուկ քաղաքներից երկրի արևելքում, ապստամբների հսկողության տակ է անցել Զաուրիա քաղաքը երկրի արևմուտքում: Տրիպոլիից 200կմ հեռավորության վրա գտնվող Միսրաթ քաղաքում շարունակվում են դաժան կռիվները, որոնց երկու կողմերից էլ պրոֆեսիոնալ զինվորականներ են մասնակցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---