Մեդվեդևն ու Սարգսյանը փակ դռների ետևում քննարկում են արդի միջազգային խնդիրները

Մեդվեդևն ու Սարգսյանը փակ դռների ետևում քննարկում են արդի միջազգային խնդիրները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Հանդիպման մեկնարկին նախագահները ջերմորեն ողջունեցին միմյանց: Նախագահները մամուլի համար հայտարարություններ չարեցին: «Կարևորն այն չէ, թե մենք ինչ կասենք, կարևորն այն է, թե ինչ ենք անում»,-ասել է Մեդվեդևը

Երկու նախագահների առանձնազրույցը շարունակվել է փակ դռների ետևում: Նախատեսված է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր` կապված երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման, առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---