ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում մարտի 5-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից

ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում մարտի 5-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից

PanARMENIAN.Net - «Մենք առաջընթաց ենք ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից»,- Բաքվում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում կայանալիք նախագահների հանդիպումը: Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնի Հարավային Կովկասի տարածաշրջանին` նոր հակամարտությունների առաջացումը և առկա հակամարտությունների կրկնությունը կանխելու նպատակով:

Պիտեր Սեմնեբին ողջունել է նաև Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու գործում. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտությունները լուծվեն, և Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը խաղաղության մթնոլորտում ապրեն», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---