25 փետրվարի 2011 - 20:42 AMT
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» շարունակում է վերասարքավորել իր մասնաճյուղերը

Մանրածախ բիզնեսի զարգացման 2011թ. ծրագրի համաձայն «ՎՏԲ-Հայաստան Բանկը» փոխեց թիվ 76 մինիմասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք (ք. Հրազդան, Միկրոշրջան, Զ. Անդրանիկի պողոտա 131/2): Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: Հրազդան քաղաքում Թիվ 76 մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները կստանան ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:

Այստեղ ամսական կսպասարկվեն են մոտ 30.000 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք: Մասնաճյուղը քաղաքի բնակչությանն է տրամադրում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ`ավանդների բացում, դրամական փոխանցումներ, սպառողական վարկեր (վարկեր ոսկու գրավադրմամբ, վարկային քարտեր, ունիվերսալ քարտեր, օվերդրաֆտ), հիփոթեքային վարկեր, ավտովարկեր, բիզնես վարկեր:

Հրազդան քաղաքում թիվ 76 մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ: