Երևանում կբացվի PanARMENIAN Photo ցուցահանդեսը

Երևանում կբացվի PanARMENIAN Photo ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում այսօր կբացվի PanARMENIAN Photo ֆոտոգործակալության աշխատանքների ցուցահանդեսը: Սա փորձարարական ցուցահանդես է, որում փոքր ֆորմատով կներկայացվեն ավելի քան 500 լուսանկարներ, որոնք վերաբերում են կյանքի տարբեր ոլորտներին` քաղաքականությանը, մշակույթին, սպորտին և այլն:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները կատարվել են սկսած PanARMENIAN Photo-ի հիմնադրման առաջին օրվանից ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև արտասահմանում:

Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ոչ միայն լուսանկար ձեռք բերել սիմվոլիկ գումարով, այլև գնահատել իրենց դուր եկած աշխատանքները: Ելնելով այցելուների գնահատականներից` կընտրվի լուսանկարների շարք, որը կցուցադրվի առաջիկայում նախատեսված PanARMENIAN Photo-ի ցուցահանդեսում և կհրապարակվի գիրք-կատալոգում` նվիրված գործակալության ստեղծման 2-ամյակին:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն կտևի մինչև մարտի 8-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---