26 փետրվարի 2011 - 10:27 AMT
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է պատժամիջոցներ սահմանել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի դեմ: Ինչպես հայտնել են Սպիտակ տնից, ԱՄՆ նախագահը գտնում է, որ իրավիճակն այդ արաբական երկրում սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար: Պատժամիջոցները նախատեսում են խոշոր ֆինանսական սահմանափակումներ, մասնավորապես, Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվների սառեցում: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին, Լիբիայի առաջնորդը կորցրել է իր ժողովրդի վստահությունը ցուցարարների դեմ դաժան գործողություններից հետո: Ինչպես նշել է Քարնին, Քադաֆիի իշխանության մեջ մնալու օրինականությունը «հավասարվել է զրոյի», հայտնում է Associated Press-ը: