ԱՄՆ-ի հայ երիտասարդները պահանջում են դատապարտել Սումգայիթի ոճիրը

ԱՄՆ-ի հայ երիտասարդները պահանջում են դատապարտել Սումգայիթի ոճիրը

PanARMENIAN.Net - 2011 թ-ի փետրվարի 25-ին Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրեցին բողոքի բազմամարդ ցույց ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի: Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, զինված պաստառներով և կարգախոսներով, պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը:

Ցուցարարները վանկարկում էին, որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, անհարժեշտ է պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված և բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ և անկախ ապրելու ընտրությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---