ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում վճռական միջոցներ ձեռնարկել Լիբիայի հանդեպ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում վճռական միջոցներ ձեռնարկել Լիբիայի հանդեպ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել Լիբիայում արյունահեղությունը դադարեցնելու և մեղավորներին պատժելու համար: Նա հայտարարել է, որ Լիբիայից տեղեկություններ են ստացվում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին: Վատթարանում է նաև իրավիճակը կապված սննդամթերքի հետ:

ԱՄՆ Անվտանգության խորհուրդը կարող է Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունել արդեն փետրվարի 26-ին: Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևը կոչ է անում այդ երկրի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել այդ երկրի իշխանությունների դեմ: Մուամար Քադաֆիի դեմ միակողմանի կարգով պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Լիբիայում, սակայն ուժային միջամտությունն այս պահի դրությամբ բացառվում է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---