The Wall Street Journal. Ապստամբություններ կլինեն ողջ տարածաշրջանում՝ բացառությամբ Հայաստանի

The Wall Street Journal. Ապստամբություններ կլինեն ողջ տարածաշրջանում՝ բացառությամբ Հայաստանի

PanARMENIAN.Net - Վերլուծելով վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում՝ ապստամբություններ կարելի է ակնկալել Քենիայում, Կամերունում, Պակիստանում ու Նիգերիայում: Դա երևում է The Wall Street Journal-ի հրապարակած «Ապստամբության ինդեքսից»: Իր վերլուծության մեջ հեղինակը հիմնվել է երեք չափանիշի վրա՝ սոցիալական անհավասարություն, ընդվզման հակում և պարենամթերքի մասնաբաժինը տնային տնտեսությունների ծախսերի հաշվեկշռում:

Վարկանիշի կազմման համար օգտագործվել են նաև Transparency International միջազգային կազմակերպության տվյալները երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին, Մարդկային զարգացման վարկանիշը, Ջինի գործակիցը (վիճակագրական ցուցանիշ, որը վկայում է այդ երկրի հանրության շերտավորման մակարդակի մասին՝ հետազոտվող որևէ հատկանիշի առումով):

Վերոնշյալ ցուցանիշներով, Քենիայում ապստամբության հավանականությունը կազմում է 100 տոկոս, հետևաբար, այն առաջինն է ցուցակում: Ադրբեջանը 78,6 տոկոսով 10-րդ տեղում է, Վրաստանը 73,4 տոկոսով՝ 18-րդ, Իրանը՝ 65,7 տոկոսով՝ 27-րդ, Թուրքիան՝ 59,1 տոկոսով 36-րդ, Ռուսաստանը 58 տոկոսով՝ 40-րդ:

Հայաստանը The Wall Street Journal-ի հրապարակած ցուցակում չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---