26 փետրվարի 2011 - 13:26 AMT
Հայաստանի վարչապետն առաջարկում է հին հասարակությունը վերածել նորի

Համաշխարհային ճգնաժամն ոչ միայն տնտեսական ճգնաժամ է, այլ նաև հին հասարակությունը նորի վերափոխման ճգնաժամ, հին մեթոդաբանությունից նորին անցնելու անհրաժեշտություն, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում՝ «Կամուրջ 2011» միջազգային տնտեսական համաժողովի բացմանը: «Մենք չենք կարող փաստել, որ համաշխարհային ճգնաժամը հաղթահարված է»,-ասել է նա: Ըստ վարչապետի, ճգնաժամը դեռ չի անցել, այդ մասին են վկայում վերջերս միջազգային տնտեսական համաժողովների շրջանակներում փորձագետների հայտարարությունները:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը ուսումնասիրում է այլ երկրների գործադիր մարմինների քայլերը 10-15 տարվա հեռանկարով՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների ծրագիրն աչքի է ընկնում իր անթոլոգիկ բնույթով: Նա ընդգծել է, որ ցանկանում է տեսնել տնտեսություն և հանրություն, որոնք հիմնված կլինեն գիտելիքի վրա: ՀՀ վարչապետն ասել է նաև, որ երկրի կառավարությունը պետք է սովորի արագ ու համարժեք արձագանքել ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում կատարվող իրողություններին՝ նշելով, որ դա պահանջում է հասարակության հետ աշխատանքի նոր սխեմա:

Ելույթ ունենալով հյուրերի առջև՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել միջազգային համաժողովների անցկացման ավանդույթը, որոնց շնորհիվ հանգստավայր Ծաղկաձորը վերածվել է տարածաշրջանային Դավոսի: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ բանավեճերի հիմնական թեման լինելու է հետճգնաժամային շրջանում մակրոտնտեսական կայունության ուղիների որոնումը:

Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն ասել է, որ այս տարի համաժողովը բազմաթիվ հյուրերի է հյուրընկալել Լեհաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ավստրիայից: «Մենք պետք է հասկանանք, թե հետճգնաժամային շրջանում որ ուղղությամբ պետք է զարգանա տնտեսությունը»,-ասել է նա: