Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ծավալի աճ է ակնկալում այս տարի

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ծավալի աճ է ակնկալում այս տարի

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2011 թվականին արտահանման ծավալի աճ, տնտեսության կայունացում և կայուն տնտեսական զարգացման փուլի վերձնական մեկնարկ է ակնկալում: Այդ մասին Ծաղկաձոր հանգստավայրում «Կամուրջ 2011» միջազգային տնտեսական ֆորումի բացումից հետո լրագրողներին է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, այդ մասին վկայում են ինչպես 2011 թվականի հունվարի արդյունքները, այնպես էլ արտասահմանյան ներդրողների ու հայ գործարարների դրական ակնկալիքները:

Տիգրան Դավթյանն ավելացրել է, որ այժմ մոտ 50 համատեղ ծրագրեր կան, որոնց շուրջ տեղի գործարարների հետ աշխատում է էկոնոմիկայի նախարարությունը, և որ եթե դրանցից գոնե 2/3 իրականացվեն կամ կսկսեն իրականացվել մոտակա մեկ-մեկուկես տարվա ընթացքում, ապա հարկավոր է զգալի դրական փոփոխություններ ակնկալել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---