ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է Լիբիայի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է Լիբիայի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը

PanARMENIAN.Net - Մուամար Քադաֆին, նրա ընտանիքի 9 անդամներ և 6 մերձավորներ չեն կարող լքել Լիբիայի սահմանները: ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է Լիբիայի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը:

«Մեր կողմից ընդունված փաստաթուղթը պահանջում է բռնությունների և ճնշումների անհապաղ դադարեցում, մարդու իրավունքների և միջազգային օրենքների պահպանում, ինչպես նաև բռնությունների մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկում: Այդ պահանջներն իրականացվելու են ուղևորությունների վրա արգելքի, ակտիվների սառեցման, զենք մատակարարելու էմբարգոյի միջոցով»,- ասել է ՄԱԿ կից Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Գրանտը:

ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցիչի տեղակալ Իբրահիմ Դաբաշին, որը զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը և հրաժարական է տվել ի նշան բողոքի, հայտարարել է. «Տրիպոլիի ռեժիմը կորցրել է վստահությունը: Այդ բանաձևն իրենից ներկայացնում է բարոյական աջակցություն մեր ժողովրդին, որը շարունակում է դիմադրությունը»:

Բանաձևը նախատեսում է Քադաֆիի, նրա որդի Սեյֆ ալ Իսլամի և ընտանիքի 4 անդամների հաշվեհամարների սառեցում: Էմբարգո է սահմանվելու է Լիբիա զենք մատակարարելու վրա, հաղորդում է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---